Արագաչափերի գործունեության կասեցումը սխալ է թե՛ որպես մեթոդ, թե՛ որպես բյուջե ուղղվող հավելյալ միջոցների աղբյուրից հրաժարվել։ Հիմա սա, ի թիվս պոպուլիստական դիվիդենտների, որոնց համար այս որոշումը կայացվել էր, խորացնելու է բարդակն ու քաոսը երկրում։ Դիցուք՝ միայն ՃՈ-ի հույսին ենք մնալու նույն առանց պետհամարանիշների ճռիկ անողների հարցում։

ՃՏՊ-ների ու երթևեկության բարդակի մեղավորը ոչ թե արագաչափերն ու տեսախցիկներն են, այլ 80-90000 դրամով վարորդական իրավունք գնած լիխաչները։ Կարելի է պոպուլիզմի փոխարեն կազմակերպել վարորդների վերաթեստավորում․ թող գան ու եզդայի, ինչպես նաև ՃՈ կանոնների քննություն հանձնեն և ապացուցեն, որ վարորդական իրավունքը տեղին է շնորհվել իրենց։

Խորհուրդս անվճար է ու բաց սրտով արված, որովհետև արդեն պետք է հասկանայիք, որ պրիմիտիվ պոպուլիզմով միայն մեծացնում եք պրոբլեմների այն ձնագունդը, որի դեմ դուք եք հիմա ու որը դուք պետք է կա՛մ կանգնեցնեք, կա՛մ էլ ճզմվեք դրա կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել