Armenpress.am-ը գրում է.

Կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի հարցը: Այդ մասին նիստից սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկում եմ ևս երկու հարց ընդգրկել օրակարգում՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի և ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակման հարցը»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարդան Հարությունյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 8-ից: Նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցն էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել