Հիշո՞ւմ եք Օլիմպիադայի ժամանակ էն մեր բեխեր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը ո՜նց էր վրդովվել՝ ինչ ա Յուրի Վարդանյանը համարձակվել էր ասել, որ Ծառուկյանի մեղավորությունը կա մեր ծանրամարտիկների ձախողման մեջ: Մարդու տղեն անգամ բաց նամակ էր գրել, որտեղ ինչ ասես ասել էր Վարդանյանին․․․ Հետո հրաժարական տվեց․․․ Հետո սպորտի ու երիտասարդության փոխնախարար նշանակվեց․․․ Հիմա էլ իր շեֆը լինելու է նույն էն մարդը, ում վրա ինքը հոխորտում էր:
Ստեղ են ասել՝ կյանքը խիարի պես ա, մի օր ձեռքդ ա, մի օր էլ․․․
Բայց դե այս կարկառուն ԲՀԿ-ականը, ով իր ասելով «բՌլՅանդի մեդալներ» էր բերել Հայաստանին, երևում ա՝ չի ուզում տենց հեշտ հանձնվի ու միանգամից սկսել ա սապոնվել, որ գործից չհանեն: Մինչդեռ, եթե մի քիչ թասիբ ունենար, միանգամից դիմում կգրեր, բայց Սամո, դու Սամո, չի գրում, ու տեսեք՝ ինչեր ա ասում․
- Եթե մեկ ուրիշը նշանակվեր նախարար, գուցե եւ տխրեի, բայց այժմ շատ ուրախ եմ, քանի որ լեգենդար ծանրամարտիկը, իր մասնագիտությամբ մարդը նշանակվել է սպորտի նախարար
- Ես պետք է մնամ, իհարկե, եթե պարոն Վարդանյանը կամենա ինձ հետ աշխատել, ես կաշխատեմ, դա իմ որոշելիքը չէ, ղեկավարության որոշելիքն է: Եթե ղեկավարությունը նպատակահարմար է գտնում, որ ես կարող եմ օգուտ տալ մեր սպորտին, ես անպայման գիշեր-ցերեկ ջանք չեմ խնայի, որ օգնեմ եւ հայկական սպորտը առաջ տանեմ, դրոշը միշտ ծածանվի երկնքում, հիմնն էլ` հնչի:
- Էն գլխից ես իրեն հարգել եմ որպես լեգենդար սպորտսմեն եւ ինչի չէ՝ որպես լավ մարդ: Ոչ թե ասում եմ նրա համար, որ հիմա ես փոխնախարար եմ, սկսել եմ գովել, չէ, միշտ էլ ասել եմ, գնահատել եմ, եթե երկրագունդը շուռ գա, ինքը էլի մնում է լեգենդար սպորտսմեն number one: Ես Հարգում եմ իրեն որպես լեգենդար մարզիկ, ինքը եղել է իմ ծանրամարտի կուռքը, եւ որպես նորմալ մարդ, լավ ընտանիքի հայր
- Կեցցե Յուրի Վարդանյանը, կեցցե Գագիկ Ծառուկյանը եւ ամենակարեւորը` կեցցե երկրի նախագահը:
Թե էսքան ստրուկ որտեղից առաջացավ մեր երկրում, պարզ չի, պարզ է միայն, որ Սամվել Խաչատրյանը զզվելի ձևով քծնում է Յուրի Վարդանյանին, մենակ թե պաշտոնին մնա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/281192965350966?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել