Սուր զգացողությունների կարի՞ք ունեք և ցանկանում եք կյանքը գունավորե՞լ: Դրա ելքը կա. նորաձևության վերջին միտումները բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում դրա համար:

Pretty Little Thing առցանց խանութում հետույքի մասում հսկայական անցքերով ջինսեր են հայտնվել. և՛ հով կլինի, և՛ նրբագեղ: Ջինսերը մոտ 25 դոլար արժեն: Կայքում տաբատների նկարագրության մեջ գրված է, որ գաղափարն այն է, որ պարզապես «մի քիչ մաշկը ցուցադրվի»: Ջինսերն առաջարկվում են առօրյայում կրելու համար: Արտադրողի կարծիքով՝ դրանք պարզապես իդեալական են:

Իհարկե, դժվար թե շատերը լուրջ ընդունեն հագուստի աշխարհի հերթական «գլուխգործոցը» և քաղաքը լցնեն բաց հետույքներով մարդկանցով:

ImageImage

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել