Ինչքան էլ քննադատեն Խորհրդային Միությունը, սակայն այդ պետության մեջ մի բան հրաշալի էր կազմակերպված՝ հաղթանակածի հոգեբանությունը, որ այն երկիրը, որում մենք ապրում ենք, հաղթել է մարդկության ամենամեծ չարիքին՝ ֆաշիզմին: Հիշում եմ՝ մեր մանուկ եղած ժամանակ ինչպես էին մեզ համոզել, որ Սովետմիությունն է միայն հաղթանակը կերտել, ու որ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվել է Մայիսի իննին (այդ հետո մենք պետք է իմանայինք, որ Համաշխարհային պատերազմի ավարտը մի քանի ամիս հետո էր, այն էլ ԱՄՆ-ի՝ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակով): Բայց կայֆ էր, որ մեզ այս սրահից այն սրահն էին տանում, որպեսզի պատերազմի վետերանների առջև ասմունքեինք ու պապիկներին ուրախացնեինք, որ մենք իրենց գործի շարունակողն ենք: «Պարում էինք այնպես ուժգին, այնպես թափով՝ շռնդալից....»՝ սա էլ իմ ռեպերտուարի վերջին բանաստեղծությունն էր, որից հետո պապիկները սկսում էին արտասվել...



