Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիայի պատճառը կործանարար գործընթացներն է՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման հետևանքով։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում։

«Այսօր Վրաստանում աղետալի գործազրկություն է, հատկապես երիտասարդության շրջանում, մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք չեն լուծվում օլիգարխ Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման պայմաններում»,-նշել է Սաակաշվիլին։

Նա նաև խոստովանել է, որ երկրում իշխանափոխությունը, որի հետևանքով կառավարում է միլիարդատեր Իվանիշվիլին, տեղի է ունեցել նաև իր անձնական սխալների պատճառով։

«Ասեմ ավելին, հենց այդ սխալների պատճառով ես մտադիր եմ Վրաստան վերադառնալ և ուղղել դրանք։ Իմ կառավարման շրջանում Վրաստանը զարգացել է և պետական պաշտոնների մեծ մասը երիտասարդներն էին զբաղեցնում, բայց , իհարկե նաև սխալներ են եղել»,-նշել է Սաակաշվիլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել