Առաջներում չգիտեմ ոնց, բայց այսօր քրիստոնյա աշխարհը երկու իրարամերժ սկզբունքների հորձանուտում է հայտնվել: Մի կողմից, պետական մակարդակով՝ համապատասխան օրենսդրությամբ, փորձում են արգելել աբորտները, իսկ մյուս կողմից նույն տարբերակով օրինականացնում են միասեռ ամուսնություններն ու դրանցով կազմված ընտանիքները՝ այդ թվում զավակ որդեգրելու իրավունքը: Կարծում եմ, որ այս իրարամերժ երևույթները՝ գիտակցված, թե անգիտակից, մարդկության կազմավորման բնական (առաջինը) և սոցիալական (երկրորդը) մոտեցումների «բախման» արդյունք են: Թե որը կհաղթանակի՝ դա էլ կորոշի քրիստոնյաների ապագան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4579305291603?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



