Բրիտանացի ինժեներների թիմը ստեղծում է ռոբոտներ, որոնք կարողանում են խոսել մի քանի լեզվով, պարել և անգամ վախեցնել լոնդոնյան փաբերի հաճախորդներին։ Engineering Arts ընկերությունը հիմնվել է 2004 թվականին և համարվում է մարդանման ռոբոտների ստեղծողների առաջատար։ Լուսանկարների և տեսանյութի միջոցով կարող եք տեսնել և հիանալ նրանց աշխատանքով։ Սա Ֆրեդն է, որը մի անգամ այցելել է լոնդոնյան փաբ և սկսել զրուցել հաճախորդների հետ։ Ֆրեդի գործողությունները կառավարում էին մասնագետները մի քանի սարքերի միջոցով։ Ֆրեդը մարդկանց հետ քննարկում էր ռոբոտների զարգացման թեման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել