Մի բան ասեմ, չքարկոծեք, ուղղակի իմ օրինակն եմ բերում։ Երեկ երեկոյան վարչապետն ուղիղ եթերով կոչ արեց ծնողներին հիգիենայի պարագաներ չուղարկել իրենց զինվորներին։ Եթե նման խնդիր էլ լինի, բարձրաձայնեն լրատվականներով։
Օրինակ՝ ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս պիտի կասեցվի այդ գործընթացը։ Հասարակ օրինակ․ ես ծառայության ժամանակ երբեք չեմ օգտագործել զորամասի կողմից տրվող հիգիենայի պարագաները։ Ալերգիկ էի, ծնողներս ուղարկում էին բարձրորակ օճառ, ոչ սինթետիկ շապիկներ և վարտիքներ, շամպուն, նաև մաշկս շատ չգրգռվելու համար սափրվում էի այն ժամանակ Gillette mac3 մակնիշի 3 սայրով ածելիով։ Bic-երը հարմար չէին։ Նույնը ատամի մածուկն ու խոզանակն էին, ես nassim ֆիրմայի մածուկ չէի օգտագործում, իսկ զորամասը, բնականաբար, չէր կարող ամեն ինչի բարձրորակը ապահովել, ավելի ճիշտ՝ պարտավոր էլ չէր։ Էլ չխոսեմ անտիպերսպերանտների, գելերի մասին։ Հիմա ես չեմ հասկանում՝ ի՞նչ վատ բան կա, երբ ծնողները որոշում են մի քիչ ավելի որակյալ հիգիենայի պարագաներ ուղարկել իրենց երեխաներին, նորմալ է, եթե կարող են որոշակի ձևով բարձրացնել իրենց զինվորի ծառայության որակը։
Հ.Գ. Զորամասի կողմից տրվող ամենավատ պարագան գուլպաներն էին, այդ գուլպաներով մեր ոտքերը կոնկրետ խաշվում էին՝ չհաշված ճտքակոշիկը հանելիս տարածվող տհաճ հոտը։