Հարգելի՛ համաքաղաքացիներ,
քիչ առաջ որոշ կայքեր և սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իբր թե Երևանի քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարում է տեղի ունեցել։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որևէ առնչություն չունի ո՛չ Երևանի քաղաքապետարանի և ո՛չ էլ Երևանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ: Մենք մշտապես դատապարտել ենք նմանատիպ երևույթները և կոչ ենք անում չտրվել սադրանքների և զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1907386466002482&id=100001934419489
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել