ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեին անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչու՞ Իրանն ընդհանրապես չի հրաժարվում միջուկային ծրագրերից և հանգիստ ու խաղաղ ապրում, պատասխանել է․
«Այս հարցադրումն ի սկզբանե ունի մի մի քանի կեղծ ենթատեքստ։ Առաջինը, որ երկիրն իրոք ունի միջուկային էներգիայի կարիք, մի քանի տարի հետո Իրանը 20 հազար մեգավատտ էներգիայի կարիք կունենա, երկրորդ՝ ասում են, թե նավթ ունեք, բայց արդյո՞ք նավթը հավերժական է, ի՞նչ է, պետք է սպասենք, որ նավթը վերջանա, և միայն այդ ժամանա՞կ որոշենք ատոմային էներգիա ստանալ։ Արդյո՞ք այդ ժամանակ երկրի բնակությունը մեզ չի անիծի, որ ժամանակին չենք մտածել ատոմային էներգիայի մասին։ Ես ժամանակին իմ ընդդիմադիրներին ասել եմ, որ ատոմային էներգիան պարզապես պատրվակ է, պատրվակ է, որը փնտրում է ԱՄՆ-ը, եթե հրաժարվենք ատոմային էներգիայից, նրանք ուրիշ պատրվակ կգտնեն։ Ինձ ասացին, որ այդպես չէ, բայց այժմ ձեզ եմ դիմում՝ տեսա՞ք, հասկացա՞ք, որ այն, ինչ ասում էի, ճիշտ դուրս եկավ»։