Երևանի նախկին փոխոստիկանապետ

Երեկ քայլում էի Հյուսիսային պողոտայով: Ցավոք, բայց արդեն «հիմնավոր» քայքայվել է սալահատակը, ստացել խղճուկ տեսք... Մի ահավոր հակադրություն է շրջապատի առաջնակարգ սրճարանների, բրենդային խանութների ֆոնին...
Ինչքան էլ ընդունենք կամ չընդունենք Հյուսիսային պողոտայի գոյությունը կամ ճարտարապետությունը, այնուամենայնիվ այն դարձել է մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, զբոսաշրջիկների զբոսանքի վայրը, դարձել նաեւ Երեւանի դեմքը...
Ցավոք, կնճռոտվել է Երեւանի դեմքը, արագ դիմահարդարել է պետք...
Բայց այս անգամ այդ սալահատակը հարկավոր է կառուցել հիմնավոր, ճաշակով, հարմարավետ եւ գեղեցիկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել