Շատ տհաճ է տեսնել, թե մարդիկ ինչպես են մեր հաղթանակը ապահոված հերոսներին դասակարգում ու բաժանում ըստ իրենց քաղաքական նախընտրությունների ու կուսակցական հայացքների: ՀՀԿ-ականները շեյր են անում Արկադի Տեր-Թադևոսյանի նկարը ու գրում` իմ հերոսը, ՀԱԿ-ականները` Սասուն Միքայելյանին: Չի կարելի: Նրանք չեն կռվել, որ դուք այսօր պառակտվեք ու իրար կոկորդ կրծեք: Նրանք,  միասին կռվելով, իրար թիկունք պահելով, չեն մտածել, որ տարիներ հետո հայը հայի դեմ է դուրս գալու ու հերոսին հերոս չճանաչի, որովհետև իր կուսակցության կողքին չի... Նրանք մի ամբողջություն են, հաղթանակի սիմվոլ, որը պետք չի պղծել անբարոյական քաղաքականությամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել