Tert.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության հարցերով նախարարությունը նշել է, որ համաձայնագիրը «չի երաշխավորում, որ Իրանն ապագայում միջուկային զենք ձեռք չի բերի», և ողջունել է Թրամփի որդեգրած ռազմավարությունը:
ԱՄԷ-ն նաև կոչ է արել միջազգային հանրությանը և համաձայնագրի անդամ երկրներին հետևել ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը՝ «Մերձավոր Արևելքը միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերից ազատելու համար»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:
Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ն անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ