«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Եվ դարձյալ, ինչպես և նախորդ իշխանության, այդպես էլ այս՝ նոր իշխանության պարագայում ես կարևորում եմ ոչ միայն վերևից բարեփոխումներ իրականացնելու, այլև հասարակության ներքին բարեփոխման անհրաժեշտությունը: Այսօր շատ է խոսվում ատելության մթնոլորտի մասին, բայց եկեք արդար լինենք՝ այդ մթնոլորտը վերջին հեղափոխության ժամանակ չէ, որ ստեղծվել էր, այն միշտ կար, և խնդիրը իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններից դուրս է: Մեր մշակույթի մեջ չկա անկեղծորեն կողքինի հաջողություններով ուրախանալու սովորությունը, և դա այդ մթնոլորտի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Դուք պատկերացնո՞ւմ եք «միջին թվաբանական» հայ ընտանիք, որը սեղան է նստում և չի քննարկում ուրիշների հարստությունը, պաշտոնները, հաղթանակները մրցույթներում և այլն:
Հետհեղափոխական շրջանում այդ զգացմունքները, բնականաբար, սրվում են՝ «եթե սրան գործից չհանեն, եթե սրան չդատեն, եթե սրան չգնդակահարեն, ուրեմն ամեն ինչ իզուր էր»: Մուռ հանելու համար բարենպաստ շրջան է:
Երկրորդ բանը, որը մենք պետք է հաղթահարենք, պատերնալիստական պատրանքներն են: Այսօր ինձ փողոցում մարդիկ հարցնում են՝ «գոնե Նիկոլը մի բան կկարողանա՞ անել»: Պատասխանում եմ՝ միայն Նիկոլը՝ ոչ, ոչ էլ նոր կառավարությունն իր կազմով: Եթե ամեն մեկս մեր կողմից չանենք, ոչ մի բան չի ստացվի: Նոր վարչապետն, օրինակ, ասում է՝ պահանջեք ՀԴՄ կտրոններ: Մենք կպահանջե՞նք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել