Հաղթանակ կերտելիս բարձրագոչ ճառեր չէ, որ ասվեցին: Լուռ, համեստությամբ ամեն զինվորն իր գործն արեց, իր արյունից ու քրտինքից ներարկեց հողին, իսկ արդյունքը եղավ ազատագրված Արցախը...Շուշին: Նորություն չեմ ասի, եթե հիմա սկսեմ պատմել, թե ինչպես եղավ... Միայն մի բան հավելեմ` երկարատև անքուն գիշերներից հետո երբ Շուշին ազատագրեցինք, արդեն ոտքի վրա քնում էի, տղերքն ինձ կիսաքուն տարան... Մեր քափ ու քրտինքով, արյունով կերտած հաղթանակին պիտի տեր կանգնենք, պիտի կանգնենք Շուշիի բարձունքին, որպեսզի հեռուներում, օտարի ոտքերի տակ հալածվող մեր հայրենիքի ազատագրման նորօրյա ծրագիրը գծենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել