Aysor.am-ը գրում է.
Եվրամիության դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի շուրջ չի փոխվել, ԵՄ–ն հանդես է գալիս համաձայնագրի ամբողջական կատարման օգտին։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ հնարավոր դուրս գալը Իրանի միջուկային գործարքի Գործողությունների համատեղ համապարպակ պլանից (ԳՀՀՊ), փոխանցում է ТАСС–ը։
 
«Մենք հստակ ասել ենք, որ ԵՄ–ն իր հերթին կշարունակի իր հանձնառությունը համաձայնագրի ամբողջական իրականացմանը, եւ դա չի փոխվում։ ԵՄ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Համաձայնագիրը գործում է եւ արդյունք տալիս։ ԱԷՄԳ–ն 10 անգամ արդեն հաստատել է, որ համաձայնագիրը իրականացվում է», - ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել