Armenpress.am-ը գրում է.
Իսպանիայի Լոս-Ռեալեխոս քաղաքում (Տեներիֆե կղզի, Կանարյան կղզիներ) տեղի Է ունեցել Միստր Իսպանիա-2018 մրցույթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքապետարանում:
Ամենեգեղեցիկ տղամարդ Է ճանաչվել Վալյադոլիդայից սերված Խեսուս Կոլյադոն: Երկրի ամենագեղեցիկ տղամարդու կոչման համար պայքարում Էին 52 մասնակիցներ, որոնք ներկայացնում Էին Իսպանիայի բոլոր նահանգներն ու Սեուտու եւ Մելիլյու երկու ինքնավար քաղաքները: Կոլյադոյի հաղթանակն անակնկալ Է դարձել. նա Վալյադոլիդեի տարածաշրջանային մրցույթում զբաղեցրել Էր երկրորդ տեղը, սակայն հաղթողը չի կարողացել մասնակցել Տեներիֆեում կայացած եզրափակիչին: 25-ամյա Խեսուս Կոլյադոն ստացել Է տարրական դասարաններում անգլերենի եւ ֆիզկուլտուրայի ուսուցչի մասնագիտություն, իսկ ապագայում նա պատրաստվում Է դառնալ ոստիկան:
«Համակրանքների միստր» կոչմանը, որին մրցույթի մասնակիցներն իրենք են ընտրում, արժանացել Է Սամորայից սերված Ալվարո Գիխարոն: Մրցույթների շրջանակներում մասնակիցները կեցվածք են ընդունել ազգային տարազներով, լողազգեստներով եւ դասական կոստյումներով, նաեւ պատասխանել են հաղորդավարների հարցերին: Միստր Իսպանիա մրցույթը երկրում անցկացվում Է 2013 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: