Չէ, դուք հասկանում ե՞ք, թե դա ինչ է նշանակում…
Դե եթե այդպես է, ապա եկեք «Մայր Հայաստանի» արձանը հանենք և տեղադրենք Նիկոլի արձանը՝ ուսապարկով, իսկ Արցախի «Տատիկ-պապիկի» փոխարեն՝ Նիկոլի և իր տիկնոջ արձանը։ Շտապ հանձնարարենք Բյուրականի աստղադիտարանին հայտնաբերել մեկ աստղ և այն անվանենք Նիկոլի անվամբ: Նրա պատվին իր ծննդավայրը վերանվանենք Նիկոլավան…
Նիկոլի քայլարշավի ողջ ճանապարհով նկարենք նրա ոտնադրոշմը արտահայտիչ գույներով, ամեն 100 կմ-ին տեղադրենք լուսավոր, մեծ գովազդային վահանակներ նրա կենսագրության և քաղաքական կյանքի հետաքրքիր դրվագներով:
Նիկոլի պատկերով կրծքանշան պատվիրենք՝ տակը գրված. «Այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլն է տվել», և պարգևատրենք դասադուլ արած, ցույցերին, ակցիաներին, հանրահավաքներին ակտիվ մասնակցած դեռահասներին:
Շարունակե՞մ, թե՞ հերիք է…
Ա՛յ մարազմատիկներ ու հոգեխանգարվածներ, ուշքի եկեք, սթափվեք։ Ինձ թվում է՝ Նիկոլը, նրա շրջապատի ադեկվատ մարդիկ, լուրջ և խոհեմ համակիրները, եթե իմանան այս ամենի մասին, հաստատ խիստ կբարկանան… Հը՞… Թե՞ սխալվում եմ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1253571964773452?notif_id=1525673781945423¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել