1. Իշխանամետ թե ընդդիմադիր դիրք ունենալը, եթե դրա մեջ կա որեւէ իմաստ բացի պոզայից, չի կարող նախապես հայտնի լինել: Դա պետք է բխի իրավիճակից:
2. Դուք անվերապահորեն աջակցելով եղած Շարժմանը, թեկուզ ձեր համեստ չափով, բայց պատասխանատվություն եք վերցրել դրա համար: Այն ինչ կա եւ լինելու նաեւ ձեր դիրքորոշման ու գործողության արդյունք է: Չեք կարա դա մի րոպեում բրախեք, ու ասեք, դե վերջ մենք հիմա ընդդիմություն ենք: Ինչի՞ն: Ձերս իկ ջանքերով ստեղծածին: Խաղի մեջ մտնելով՝ խաղի կեսից չեն թռնում:
3. Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք հիմա ինչի առջեւ է կանգնելու ձեր իսկ ջանքերով ու պահանջով իշխանության եկած Նիկոլն ու իր թիմը: Ռեալ պատկերացրեք, ոչ թե սիրուն խոսքերով: Քանդվել է հին համակարգի մի մասը միայն՝ դրա քաղաքական վերնահարկն, այն էլ ոչ ամբողջությամբ (եթե կարծում եք, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանն անեէանալու են քաղաքականությունից, կամ որ ժողովորդի անեծքներն ի զորու են քաղաքական կազմակերպություն վերացնել.....դե լավ բան չասեմ): Էդ քաղաքական վերնահարկի մի մասը քանդել հնարավոր եղավ միայն կամա/ակամա դաշինքի մեջ տնելով համակարգի այլ ուժերի հետ: Քաղաքական վերնարահկը վատն էր, թե լավ, բայց որոշակի հավասարկշոռղ, զսպող ուժ էր: Էն որ ասում էիք օլիգարխա եւ այլն, բայց օլիգարխիա Հայաստանւմ չի եղել, այ հիմա կարող ա լինել, որովհետեւ զսպող ուժը շարքից հանել ենք:
Իշխանության համար պայքարը նոր է սկսվելու, ու այդ պայքարում վարչապետի պաշտոն ունենալը կարեւոր, բայց ոչ պարտադիր վճռորոշ գործոն է: Այդ պայքարոին մասնակցելու են բոլոր ձեզ հայտնի ու անհայտ ուժերը: Պարտադիր չի այստեղ նպատակը լինել հենց իշխանություն վերցնելը, բայց ազդեցության մեծացման համար պայքարելու են բոլորն ու առանց կանոնների:
Էնքան հետաքրքիր է, թե այդ ապագա բարդ, անկանոն ու խճճված կոմբինացիաներում, ինչպե՞ս եք նախապես կոմղնորովել ձեր ընդդիմությամբ, ու ո՞ւմ եք կամա թե ակամա դրանով օգնելու, "գժուկներ":
4. Որքան էլ ուզենաք պակտկերացնել, թե հեղափոխությունը հնդակական կինո էր, որն իրացվել է մեկ մարդու ջանքերով կարճ ժամանակում, բայց իրականում հեղափոխությունը իրավիճակային միավորում էր մի քանի եւ իրարի ընդհանուր առմամբ տարբեր շահերով խմբերի, որոնց մի մասը սսկել են գործել էս ուղղությամբ դեռ 2016-ի ապրիլ-մայիսից: Էս խմբերին միավորել է իրավիճակային նպատակը, բայց դրա իրագործումից հետո, աստիճանաբար սկսվելու նաեւ սրանց միջեւ պայքարը, որը խառնվելու է նախորդ կետի պայքարի հետ: Սրանո՞ւմ էլ եք նախապես կողմնորոշվել:
5. Շատերին թվում է, թե խնդիրը պարզ է: Արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն ազոտ աւ արդար ու էդ դեպքում՝ պայծառ ապագա, կամ գոնե դրա սկիզբ: Բոլորս ենք մեղավոր, որ մարդկանց մեջ ստեղծել ենք նման պատրաքային, ֆորմալիստական վերաբերմունք քաղաքականության նկտամամբ: Ազատ ընտրություննե՞ր: Եթե դրանցում չի հաղթում Նիկոլի գլխավորած ցուցակը, ապա ի՞նչ ուրիշ ուժեր կան: Ոչ թե մեր երազանքներում, այլ ռեալ: Դե թվարկեք հերթով ձեր իմացած քաղաքական ուժերը: Հա, դե, կասեք, նորերը կգան: Հա բա ոնց: Ո՞ւմ փողով, ո՞ւմ, կներեք, քամակո՞վ, ի՞նչ քաղաքական կապիտալով: Դուք իրո՞ք ուզում եք հանձնել երկիրը եղած քաղաքական ուժերի՞ն: Որ իրանք, թեկուզ, աշխարհի ամենա ազատ մրցակցության պայմաններում կիսեն իրենց միջեւ քաղաքական ազդեցությունը: Really?
6. Ոչ թե ազատ ու արդար ընտրություններ են էս պահի թիվ մեկ խնդիրը կամ խնդրի լուծումը, այլ թիվ մեկ խնդիրը հեղափոխության ինստիտուցիոնալիացիան է, այսինքն ուժեղ քաղաքական կառույցի ստեղծումը, որը կկարողան հենարան լինել նոր իշխանությանը սպասվելիք դաժան պայքարում: Սա է ռեալ քաղաքական խնդիրը, ոչ թե երկար ականջներով նապաստակը: Որովհետեւ եթե հին համակարգը ձեր/մեր կարծքիով վատ էր անում իրա գործը, ապա եթե նորը չվերածվի ռեալ քաղաքական վերնահարկի, կիմանանք, թե վատից վատը ոնց է լինում:
Հ.Գ. Կարդացողի ցավն էլ տանեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10216097418892488
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել