Ես նույնպես ծանոթացա hetq.am-ի լրագրող, միշտ էքսցենտրիկ իրավիճակներում հայտնվող Անի Հովհաննիսյանի հասցեին ուղղված «ցիվիլ» սպառնալիքներին: Ձայնագրությունը լսելուց հետո երկու անպատասխան հարց առաջացավ ինձ մոտ: Առաջին. արդյո՞ք Անի Հովհաննիսյանը ձայնագրում է բոլոր իրեն զանգահարողներին և երկրորդ՝ որ դեպքի հետ է կապված այս հեռախոսազանգը: Հիշեցնեմ, որ մոտ տասը օր առաջ Հյուսիսային պողոտայում Անին կոնֆլիկտի էր բռնվել ոստիկանական համարգի արդեն նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի (Դոգի) հետ, որի արդյունքը հայտնի է գրեթե բոլորին: Այն հարցին, թե արդյո՞ք կապ ունի այս հեռախոսազանգը Վ.Ղուկասյանի դեպքի հետ, ես՝ ինքս, անկախ ամեն տեսակ անձնական շարժառիթներից, օբյեկտիվորեն համարում եմ աբսուրդային և անիմաստ: Ամենաիրատեսական փաստարկները կարելի է համարել հեռախոսազանգի ձայնագրության կանխագուշակումը նաստրադամուսյան «սթայլը», քոմենթներում ու լրատվական կայքերում «սարքովի» հերյուրանքները: Դե ինչպես միշտ, կայքերի «կիսախմբագիրները», ծանոթ լինելով մեր ազգի «լայքամոլության» խասյաթին, սկսեցին դիմել էժանագին մանիպուլյացիաների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/565569920154667
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել