«Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահա­գի՝ Վահագն Աբգարյանի գործով նախաքննական մարմինը շարունա­կում է ստիպողաբար տարբեր ան­ձանցից ցուցմունքներ կորզել: Վեր­ջերս մենք անդրադարձել էինք այլ գործով դատապարտված մի դատա­պարտյալի նամակի, որով նա տեղեկացրել էր, թե ինչպես են իրեն քննիչ­ները ճնշում, որ Վահագն Աբգարյա­նի դեմ ցուցմունք տա:

Երեկ մեր խմբագրություն էր զանգա­հարել 2017 թվականին համաքաղաքա­ցու հետ վիճելու արդյունքում դիմացինին դանակահարելու հետևանքով դա­տապարտված Արթուր Սահակյանի մայ­րը՝ Արմենուհի Ղազարյանը և պնդում էր, որ իր որդին արդեն 10 օր է՝ հացադուլ է իրականացնում, քանի որ տևական ժամանակ է՝ քննիչները գնում են և սպառնում, որ Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տա, ասի, որ ինքը վկա է եղել Ալավերդիում կատարված մեկ այլ հան­ցագործության, որը կապվում է Վահագն Աբգարյանի անվան հետ:

«Բայց դա աբսուրդ է: Իմ տղան արդեն նստած է եղել, որ այդ հանցագործու­թյունը եղել է, ինչպես կարող էր վկա լի­նել դրան: Բոլորս էլ, որպես Ալավերդու բնակիչ, գիտենք Վահագն Աբգարյանին, բայց իմ տղան ոչ ճանաչել է, ոչ էլ շփում է ունեցել նրա հետ: Իսկ հիմա քննիչը գնում և սպառնում է իմ տղային, որ Վահագի դեմ ցուցմունք տա, ասի, որ տեղյակ է եղել նրա բոլոր գործերից: Իմ տղան պնդում է, որ չի ճանաչել, բայց քննիչի սպառնալիքները շարունակվում են: Ապառնում են տղայիս գործը նորից վերաբացել և սրոկն ավելացնել: Սպառնացել են, հետո փորձել կաշառել սիգարետներով, թևի ժամացույցով»,- ասաց Արմենուհի Ղազարյանը՝ հավելելով, որ իր որդուն սպառնացող քննիչը Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանի որդին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել