Բյուզանդի 13 հասցեում բացվեց Salantra Մեռյալ ծովի խնամքի պարագաների մասնագիտացված խանութ-սրահը: Սրահի առաջին հարկում ներկայացված են Մեռյալ ծովի բնական ցեխերի ու հանքանյութերի հիմքով պատրաստված Ahava, Aroma, Premier, Minus417, Satara կոսմետիկ խնամքի միջոցներ:
Salantra-ն բացառիկ հնարավորություն է ընձեռում օգտվել աղե քարանձավից: Հարմարավետ կահավորված աղե քարանձավը կլիմատոթերապիայի լավագույն մեթոդներից է՝ ժամանակակից աղտոտված էկոլոգիայի պայմաններում օրգանիզմի առավել մեղմ ադապտացման, մաքրման և վերականգնման համար: Հակաբակտերիալ, հիպոալերգեն աղի իոնների օգնությամբ հաճելի ռելաքսացիոն և ֆիզիոթերապևտիկ ազդեցությունն անմիջապես քաղաքում հավասարազոր է ծովային կամ լեռնային հանգստին:
Հասցե՝ Բյուզանդի 13
Հեռ.՝ 043 24 58 88
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել