Աղե քարանձավ և Մեռյալ ծովի խնամքի պարագաներ՝ Salantra խանութ-սրահում


16:00 , 3 մայիս, 2018

Բյուզանդի 13 հասցեում բացվեց Salantra Մեռյալ ծովի խնամքի պարագաների մասնագիտացված խանութ-սրահը: Սրահի առաջին հարկում ներկայացված են Մեռյալ ծովի բնական ցեխերի ու հանքանյութերի հիմքով պատրաստված Ahava, Aroma, Premier, Minus417, Satara կոսմետիկ խնամքի միջոցներ:

Salantra-ն բացառիկ հնարավորություն է ընձեռում օգտվել աղե քարանձավից: Հարմարավետ կահավորված աղե քարանձավը կլիմատոթերապիայի լավագույն մեթոդներից է՝ ժամանակակից աղտոտված էկոլոգիայի պայմաններում օրգանիզմի առավել մեղմ ադապտացման, մաքրման և վերականգնման համար: Հակաբակտերիալ, հիպոալերգեն աղի իոնների օգնությամբ հաճելի ռելաքսացիոն և ֆիզիոթերապևտիկ ազդեցությունն անմիջապես քաղաքում հավասարազոր է ծովային կամ լեռնային հանգստին: 

Հասցե՝ Բյուզանդի 13
Հեռ.՝ 043 24 58 88