Life Trip հայկական առաջին ցանցային մարքեթինգային ընկերությունը նշում է գործունեության մեկ տարին: Այս մեկ տարվա ընթացքում ձեռբերումների, անցած ուղու, հաջողությունների, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին նախ հիմնադիրները խոսեցին կոնֆերանսի ընթացքում:

Life Trip-ը գրանցված է որպես ժամանակի բաշխման միջոցով հյուրանոցների սենյակների ամրագրմամբ զբաղվող ընկերություն: Վաճառքը կատարվում է ցանցային մարքեթինգի միջոցով թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում: Ընկերությունը տրամադրում է ոչ միայն հարմարավետ հանգիստ, այլ նաև անվճար դասընթացներ:

Կոնֆերասնից հետո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում հյուրերը վայելեցին գինի և Kami բենդի երաժշտությունը:

Blognews LIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել