Անցյալ տարի ՖԲ-ի իմ էջում գրառում էի կատարել ազգային տարազների վերաբերյալ: Հիշում եմ՝ ինչ բուռն քննարկումներ եղան, ինչ մեկնաբանություններ, նախաձեռնություններ, կոչեր, առաջարկներ… Քանի, քանի հոգի որոշեցին միջոցառումներ կազմակերպել, քննարկեցին անցկացման հնարավոր վայրերը, ցուցակագրվեցին եւ վերջ: Պատճառաբանելով, որ ցուրտ է, եղանակային պայմանները բարենպաստ չեն, հետաձգեցին, ու դրանով ամեն ինչ ավարտվեց…
Սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել…Ցավոք, ամեն ինչ ի վերջո նման վիրտուալ ակտիվությամբ է ավարտվում եւ նույնիսկ արդեն ազգային առանձնահատկության է նմանվում… Կարող են հանրահավաքի, ցույցի, երթի, ընտրության չգնալ, սակայն ակտիվորեն քննարկել, սովորեցնել ուրիշներին, դասեր տալ, դասախոսություններ կարդալ բարոյախոսական թեմաներով: Կյանքում մեկ ծառ անգամ չտնկել` ՖԲ-ի օգտատերերին, մյուսներին ագրոնոմիայի դասեր տալ…
Ո՞ւր եք, հայկական ավանդույթների ջատագովներ, պատմությունը, սովորույթները հարգողներ… Ո՞ւր եք, վիրտուալ եւ իրական հայրենասերներ, ո՞ւր մնացին ձեր առաջարկներն ու նախաձեռնությունները… Է՜, գործ անելը, կոնկրետ աշխատանք կատարելը, միջոցառումներ կազմակերպելը դժվար է, շատ է դժվար… Իսկ այ քննադատելը ուրիշներին, տրորելը, վարկաբեկելը, դասեր տալը շատ հեշտ է, նույնիսկ շատ-շատ հեշտ է…
Հա, կարող է այդ սերմնահեղուկի քննարկման պատճառն էլ է դա, տեսնում են՝ բոլորը միայն վիրտուալ խոստումներ տվող ու վիրտուալ պայքարողներ են, գործ անող չկա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել