
Վիտալի Գոգունսկին, ով «Универ» հայտնի հումորային երիտասարդական սերիալում մարմնավորում է սպորտսմեն Կուզյային, գաղտնի ամուսնացել է Իտալիայում:
Նրա ընտրյալն Անյա անունով 21-ամյա ուսանողուհի է, ում հետ Վիտալին ծանոթացել է մի քանի տարի առաջ սրճարանում: Մեր առաջին ծանոթությունից հետո մենք նորից հանդիպեցինք մեկ տարի անց, երրորդ հանդիպումը տեղի ունեցավ 2 տարի անց, որից հետո այլևս բաժանվել չկարողացանք:
Նրանց ամուսնական արարողությանը ներկա են եղել ամենամտերիմները, ովքեր նույնիսկ նախապես չեն իմացել, որ հրավիրված են հարսանիքի:
34-ամյա դերասանը մեկ անգամ արդեն ամուսնացած եղել է և ունի 3-ամյա աղջիկ:
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=1324
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



