Հոկտեմբեր ամսին փոքրիկը անգինայով է հիվանդացել, որի հետևանքով արյան անալիզ է հանձնել և պարզ է դարձել, որ երեխայի մոտ առկա է սուր լեյկոզ: Ծնողները ապշահար չեն հավատացել, սակայն Ռուսաստան ուղարկված արյան քննությունը ավետիս չի բերել, երեխայի մոտ հաստատվել է տրված դիագնոզը:
Սաթենիկին միանգամից հոսպիտալացրել են, ստացել է բուժում, երեխայի մազերը ստացված քիմիոթերապիայից ամբողջովին թափվել են, սակայն երեխայի միակ փրկությունը ոսկրածուծի շտապ փոխպատվաստումն է, որը հնարավոր է կատարել միայն արտերկրում` Գերմանիայում:
Բուժման համար պահանջվում է 100.000 եվրո, որը ընտանիքը հնարավորություն չունի վճարելու: Սաթենիկի համար ամեն օր ու վարկյան չափազանց թանկ է, նժարին դրված է երեխայի կյանքը` մի ամբողջ ընտանիքի լույս և երջանկություն:
HSBC կայքում բացվել է հաշիվ
Հաշվի համար / AMD 001-031681-001
USA 001-031681-101
EURO 001-031681-102
Ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ Սաթենիկի համար բացված ֆեյսբուքյան էջից:



