Էս առավոտից փողոց փակելը, երթևեկությունը կաթվածահար անելն ուրիշ ի՞նչ ա, եթե ոչ մարդկանց հրապարակային «ոչխար» անվանել...
Էն գաստրալյոր տիկինը վրդովված պատմում էր, թե ինչ-որ հանդիպման ընթացքում դասականը «ժողովրդին ոչխար է անվանել», ու ինքը տեղում համապատասխան արձագանք տալու փոխարեն եկել ու հուզախառը, թե՝ «դա, դա, ի յեշչյո զեմլյանիմ չերվյակոմ...»։
Քաղաքում մեկ միլիոնից ավելի մարդ ա ապրում։ Անկախ էս քաղաքական ցիրկից, անկախ շատերի վրդովմունքից ու ատելությունից, անկախ շատ քչերի իշխանություն գրավելու կամ չզիջելու բազառներից, անկախ հեղափոխություն-հեղափոխություն խաղալու կայֆից կամ հեղաշրջում կատարելու ստացված-չստացված քայլերից, անկախ քայլելուց ու տանը նստելուց... քաղաքում մեկ միլիոնից ավել մարդ ա աշխատում ու սովորում, ծնվում ու մեռնում՝ անկախ նրանից, թե քանի երևանցի կամ մարզերի բնակիչ ա հավաքված հրապարակ-փողոցներում...
Չի կարելի մարդկանց ոչխարի տեղ դնել՝ լինի «խոշոր կապիտալի թեկնածու», թե «ժողովրդի թեկնածու»։
Մարդիկ ոչխարի հոտ չեն, որը կարելի ա փողոցները փակելով ուղղորդել էս կամ էն ուղղությամբ։
Քաղաքը փարախ չի, որտեղ կարելի ա ցանկացած հատված մեկուսացնել կամ բացել։
Գրողի տարած ազատ տեղաշարժի իրավունքը հիմնարար ազատություն ա, ու ամենամազալուն էն ա, որ իրենց իրավապաշտպան համարող կազմակերպությունները դեռ մի բան էլ մասնակցում են էս իրավունքի սահմանափակմանը՝ «որսորդ-բնապահպանների» պես։ Ստացվում ա, որ սիրելի իրավապաշտպանները, սովորական օրերին իրավապաշտպան գործունեություն են ուզում իրականացնել, իսկ էն օրերին, երբ իրենք զբաղվում են քաղաքական գործունեությամբ ու անմիջականորեն ներգրավված են իշխանության վերաբաշխման խնդիրներով հենց իրենք են խախտում մարդու հիմնարար իրավունքները։
Բոլոր դեպքերում, մտածում եմ, ազատ տեղաշարժի իմ իրավունքի սահմանափակումների դեպքերը կանոնավոր կերպով արձանագրելու և իրավական պաշտպանության ներպետական ու միջազգային հնարավոր գործիքներով ազատ տեղաշարժվելու և աշխատելու իմ խախտված իրավունքները վերականգնելու հնարավորության հարցերի շուրջ։ Ես կրկեսի տոմսի վերածելու աշխատավարձ չունեմ...
© ցիրկ