Ժամանակակից բժշկության զարգացման շնորհիվ մարդկանց կյանքի միջին տևողությունն աստիճանաբար աճում է: Առողջապահության համալիր ծրագրերը, որոնք ընդունված են տարբեր երկրներում, ճիշտ սննդակարգի և կենսակերպի վերաբերյալ տեղեկությունները, ֆիզիոթերապիայի նորարարական մեթոդներն ու նոր դեղամիջոցներն ապահովում են այդ աճը: Ձեզ ենք ներկայացնում այն երկրների տասնյակը, որտեղ մարդիկ կյանքի ամենաերկար միջին տևողությունն ունեն:

 

Լյուքսեմբուրգ

81,33 տարի

Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկի՝ Լյուքսեմբուրգի քաղաքացիները կյանքի երկար միջին տևողություն ունեն: Այս երկիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ այստեղ վաճառվում է մեկ շնչի հաշվով ամենամեծ քանակությամբ ալկոհոլը Եվրոպայում:

 

Կորեայի Հանրապետություն

81,43 տարի

Կորեայի Հանրապետությունը՝ Հարավային Կորեան, իր ուշադրությունը կենտրոնացրել է իր քաղաքացիների առողջության վրա ավելի, քան դա անում են արևմտյան աշխարհում: Չնայած այն բանին, որ կորեացիները երկար են ապրում, նրանք բախվում են լուրջ ու աստիճանաբար աճ գրանցող մի խնդրի՝ շրջակայքի աղտոտմանն ու ուրբանիզացիային: 51 մլն կորեացիների գրեթե կեսն ապրում է մայրաքաղաքային շրջան Սեուլում: Առավել շատ ուշադրություն են դարձնում բնակիչների հոգեկան առողջությանը, քանի որ երկրում գրանցված է ինքնասպանությունների ամենամեծ թիվը զարգացած արդյունաբերական երկրների շարքում (ամեն 100,000-ից 26-ը):

 

Նոր Զելանդիա

81,56 տարի

Նոր Զելանդիան իսկական դրախտ է արկածներ փնտրողների համար: Շնորհիվ կենդանատեսակների բազմազանության, ինչպես նաև յուրօրինակ կլիմայի՝ Նոր Զելանդիան համարվում է մոլորակի ամենահարմարավետ վայրերից մեկն ապրելու համար: Խաղաղ ու հանգիստ կենսակերպն այս երկրում հայտնի է ողջ աշխարհին:

 

Կանադա

81,78

Աշխարհում ամենազարգացած երկրներից մեկը՝ Կանադան, հայտնի է նաև իր ներգաղթյալներով: Ի դեպ՝ Կանադան համարվում է նաև «ամենակիրթ» երկրներից մեկը։ Մեծահասակների ավելի քան կեսը (51%) առնվազն բակալավրի մակարդակ ունի: Չնայած ներգաղթյալների հսկայական թվաքանակին՝ կյանքի միջին տևողությունը չի նվազում:

 

Ֆրանսիա

81,84 տարի

Ֆրանսիացիները հայտնի են որպես աշխարհում ամենաառողջ մարդիկ: Միջերկրածովյան առողջ սննդակարգի համադրությունը լավագույն առողջապահական համակարգերից մեկի հետ, ինչպես նաև կյանքի բարձր որակն օգնում են ֆրանսիացիներին ապրել միջինում մինչև 81,84 տարի: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ֆրանսիացի կինը միջինում 6 տարի ավելի երկար է ապրում, քան տղամարդը:

 

Շվեդիա

81,93 տարի

Ողջ Սկանդինավիայում կյանքի միջին տևողությունը կազմում է 80 տարուց ավելի, քանի որ սա աշխարհում «ամենաառողջ» շրջաններից մեկն է: Սկանդինավիայի ռեկորդակիրը Շվեդիան է, որտեղ ջրի քանակությունը շատ մեծ է, ինչպես նաև օդի աղտոտվածության մակարդակն է ցածր: Պակաս կարևոր գործոն չէ նաև այն, որ շվեդների սննդակարգում հատուկ տեղ են զբաղեցնում ձկներն ու հատապտուղները, ինչն էլ նվազեցնում է սրտանոթային հիվանդություններ ունենալու ռիսկը:

 

Իսրայել

82,07 տարի

Որոշ գիտնականներ կարծում են, որ Իսրայելի բնակչության գենետիկորեն խառնվածությունն է օգնում նրանց երկար ապրել: Իսրայելցիները նաև շատ ավելի ամուր հարաբերությունների մեջ են գտնվում իրենց ընտանիքների մյուս անդամների և հասարակության հետ, քան այլ երկրների բնակիչները:

 

Ավստրալիա

82,09 տարի

Չնայած Ավստրալիայի բազմաթիվ խնդիրներին՝ բնակչության ճարպակալում, մաշկի քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշ և այլն, ավստրալացիները միջինում ապրում են մինչև 82,09 տարի: Սրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկրում գործում է ծխելու նվազեցման դեմ գործող խիստ համակարգ, ինչպես նաև ավստրալացիները բավական գրագետ են:

 

Իսպանիա

82,28 տարի

Իսպանացիները երկար են ապրում շնորհիվ միջերկրածովյան սննդակարգի և բարենպաստ կլիմայի: Իսպանիայում ինքնասպանությունների մակարդակն ամենացածրն է ողջ աշխարհի կտրվածքով:

 

Իսլանդիա

82,3 տարի

Իսլանդացիներն իրենց երկարակեցության համար պետք է շնորհակալություն հայտնեն յուրահատուկ կլիմային, առողջապահության արդյունավետ համակարգին և իրենց սննդակարգում տեղ գտած մեծ քանակությամբ ձկնատեսակներին: Բացի այս ամենից՝ իսլանդացիներն ապրում են Երկրի ամենաքիչ աղտոտված տարածքներից մեկում: Այստեղ ամբողջապես օգտագործվում է երկրաջերմային էներգիան, իսկ տեղի բնակիչները տաք ջուր են ստանում ուղղակիորեն կղզու տաք աղբյուրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել