Tert.am-ը գրում է.
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է, որ «հավաստի տեղեկությունների չի տիրապետում Իրանի կողմից 2009 թվականից ի վեր միջուկային զենքի մշակմանն ուղղված գործունեություն ծավալելու մասին»:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, ՄԱԳԱՏԷ-ի՝ մայիսի 1-ին հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ միջազգային գործակալության տնօրենների խորհուրդը եզրահանգման է եկել, որ այս հարցը փակվել է 2015-ին ներկայացված զեկույցի հիման վրա:
Այս փաստաթուղթը ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից մեկ օր անց, առ այն, որ Իսրայելը նոր ապացույց ունի այն մասին, որ Իրանը միջուկային զենքի մշակման գաղտնի ծրագիր ունի, որը կարող է վերականգնվել ցանկացած պահի:
Նեթանյահուն, հղում անելով Իրանի «գաղտնի միջուկային արխիվին», նշել է, որ իսրայելական հատուկ ծառայություններին վերջին շաբաթների ընթացքում հաջողվել է «տասնյակ հազարավոր փաստաթղթեր» ստանալ այդ արխիվից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։