Լայնաքիթ շնաձուկը քիչ է մնացել հարձակվի չորսամյա աղջկա վրա, որը լողանում էր ծովափին։ Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։

Ինչպես պատմում են ականատեսները, շնաձուկը թռչել է փչովի ցանկապատի վրայով և լողացել է դեպի ծովի այն հատվածը, որտեղ լողում են հանգստացողները։ Մոտ մեկ ու կես մետր երկարությամբ գիշատիչ ձկանը նկատել է տեղի բնակչուհին, ով ծովափ էր եկել չորս տարեկան դստեր հետ։

«Շնաձուկը պտտվել է ցանցի շուրջը, փորձել է դուրս գալ, բավական մոտեցել է ափին, իսկ հետո հետ է շրջվել»,– պատմել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել