Արդիական

Վերջին օրերին ներհայաստանյան զարգացումների մասին կխոսեմ առաջիկայում, հիմա՝ կատարվածի և դասականի մասին մի քանի համեմատական կարճ դիտարկումներ: Հանրության մոտ տարբեր մոտեցումներ կան՝ ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացը հեղափոխությո՞ւն է, թե՞ հեղաշրջում:

Հեղափոխությունը տեղի է ունենում հիմնաքարային ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ փոփոխությամբ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև` ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին և գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում:

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Վաճառականները վիճարկում են «հեղափոխություն» եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, և ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին Եվրոպայի պատմությունը հոգեբանության տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են սոցիոլոգիան և քաղաքագիտությունը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ և ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծամասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։

Սրան զուգահեռ՝ հեղաշրջումն իր հերթին հանդիսանում է կտրուկ փոփոխություն, բեկում, շրջադարձ որևէ բանի, գոյություն ունեցող հասարակական-քաղաքական կարգերի արմատական վերափոխում:

Թերմիդորյան հեղաշրջումը պետական հեղաշրջում էր ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում՝ 1794 թվականի հուլիսի 27-ին, որն ուղղված էր Հասարակական փրկության կոմիտեում գերակշռող յակոբինյանների վարչակարգի դեմ։ Թերմիդորյան հեղաշրջումը հետևանք էր յակոբինյան վարչակարգի ներքին հակասություններից առաջացած ճգնաժամի։ Յակոբինյանները կարճ ժամանակամիջոցում լուծեցին բուրժուական հեղափոխության գլխավոր խնդիրները՝ վերացրին ֆեոդալական միապետական կարգերը, ապահովեցին հանրապետական Ֆրանսիայի ազգային միասնությունը։ Թերմիդորյան հեղաշրջումը, որը քողարկված էր «հեղափոխություն բռնապետության դեմ» լոզունգով, ոչնչացրեց յակոբինյան դիկտատուրայի դեմոկրատական սոցիալական նվաճումները, վերացրեց մաքսիմումը, ջախջախեց Յակոբինյան ակումբը և արյունալի հալածանքներ սկսեց յակոբինյանների ու նրանց կողմնակիցների դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել