ԱՄՆ Կանզաս նահանգի համալսարանի անցկացրած հետազոտության համաձայն՝ պատահական զրուցակիցները կարող են լավ ընկերներ դառնալ ընդամենը 50 ժամ միմյանց հետ շփվելուց հետո: Ավելի մոտ հարաբերություններ ստեղծելու համար համապատասխանաբար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ. սերտ բարեկամական հարաբերությունների հասնելու համար անհրաժեշտ է ևս 40 ժամ շփում: Ընդհանուր առմամբ 90 ժամը միանգամայն բավարար է, որպեսզի մարդը կարողանա խնդրել իր նոր ընկերոջը, օրինակ, իր բացակայության ժամանակ ջրել իր բնակարանի ծաղիկները: Իսկ 200 ժամ շփվելուց հետո մարդիկ կարող են դառնալ կես խոսքից միմյանց հասկացող լավ բարեկամներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել