Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով գտնվում է Սոֆիայում տեղի ունեցող ԵԼԴՄ խորդի նիստին, հայտնում է, որ այսօր Սոֆիայում Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Դաշինքը (ALDE) միաձայն և բուռն ծափահարությունների ներքո, Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկով ընդունեց ժողովրդավարության համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու բանաձև, պահանջելով քաղաքական ճգնաժամը լուծել այնպիսի արտահերթ ընտրություններով, որոնք կվայելեն հանրության լիարժեք վստահությունը: Ահա և տեքստը.
Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Դաշինք (ALDE)
Հրատապ Բանաձև Հայաստանի Ներքաղաքական Իրավիճակի Մասին
2018թ. ապրիլի 28-ին Սոֆիայում գումարված Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Դաշինքի (ALDE) խոհուրդը.
Ողջունում է Հայաստանում 2018թ. ապրիլի 16-ից սկիզբ առած Հայաստանի ժողովրդի՝ արդյունավետ ժողովրդավարական կառավարման համակարգ հաստատելու և ազատ, արդար, բաց ու ընտրողների վրա որևէ ճնշում և ընտրակաշառքը բացառող ընտրությունների միջոցով սեփական իշխանություն ձևավորելու իղձերի իրականացմանն ուղղված ժողովրդական բողոքի ցույցերի կազմակերպված և խաղաղ բնույթը։
Հորդորում է Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումից և լրջորեն բանակցություններ սկսել հանուն ժողովրդավարության ծավալված համաժողովրդական շարժման հետ՝ որպեսզի քաղաքական ճգնաժամը լուծվի այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որոնք կվայելեն հանրության լիարժեք վստահությունը ։
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=272707&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



