Փաշինյանն ինձ համար երբեք վարչապետի կամ նախագահի թեկնածու չի եղել, հիմա էլ հաստատ կեղծավոր գրառումներ չեմ կարա անեմ, թե իբր պաշտում եմ նրա՝ քաղաքական գործիչ տեսակը:

Կարապետյանին նշանակելու հենց առաջին օրվանից հիասթափված եմ եղել, չեմ հավատացել, չեմ ցանկացել, որ բիզնեսի մեջ թաթախված անձը դառնա իմ երկրի վարչապետ: Չեմ հավատացել, որ նա կարող է լավ երկրի ղեկավար լինել: Որպես ապացույց լիքը ընկերներ ունեմ, որոնց հետ հենց առաջին օրվանից այդ թեմայով կռվել եմ:

Մնացած բոլոր հավանական և անհավանական թեկնածուներն ինձ համար քամիներ են, որ մի պահ կգան ու կանցնեն:

Ասածս ի՞նչա: Ով ուզումա վարչապետ լինի, ում թիմից ուզումա լինի, քանի հոգով ուզում եք ընտրեք, քանի հոգով ուզում եք պաշտպանեք, բայց էս ժողովուրդը պետքա լավ ապրի: Հա, հերիք եղավ, բոլ եղավ, էս ժողովրդի ոտքերը պետքա լվաք, ջուրը խմեք: Ինչ ուզում եք արեք, Փաշինյան, Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, Սարգսյան և այլն, էս ժողովուրդը պատերազմներա հաղթել, էս ժողովուրդը էդքան բանա տեսել, պետքա պահեք, պետքա, ճղվելով էլ լինի, պահեք, ուսերներիդ վրա դրած ման տաք, ձեր ջեբից էլ դնեք ու պահեք: Պարտավոր եք, ստիպված եք, կստիպենք, կխեղդենք, քթներիցդ կբերենք, շան օրը կգցենք, բայց պետքա էս ժողովրդին պահեք, դուք սոված կմնաք, հաց չեք ուտի, ինձ չի հետաքրքրում, էս ժողովրդին պետքա աչքերներիդ լույսի պես պահեք: Ինձ համար մեկա, թե վարչապետի աթոռին ով նստած կլինի: Պարտավոր եք ծառայել էս ժողովրդին, ուրեմն՝ կծառայեք, կստիպենք, որ ծառայեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել