Էս իրավիճակում իմ միակ առաջարկը: Հանգիստ, առանց տեսախցիկների բանակցություններ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Հստակ ու փոխընդունելի առաջարկներ: Օրինակ` եթե ժամանակավոր կառավարության միակ նպատակը արդար, ազնիվ և թափանցիկ ընտրությունների անցկացումն է, ուրեմն պիտի շարունակեն պաշտոնավարել էն գերատեսչությունների ղեկավարները, որոնք ընտրությունների ընթացքի վրա ուզղղակի ազդեցություն չունեն` անկախ կուսակցական պատկանելիությունից: Զորօրինակ` 40-45 օրվա համար չարժե փոխել ուժայինների ղեկավարներին` հստակ չիմանալով, թե ինչպիսի?ն կլինեն ընտրությունների արդյունքները (իսկ ազատ ու արդար ընտրությունների դեպքում հիմա նման երաշխիք որևէ մեկը տալ չի կարող): Ու նաև պիտի տրվեն երաշխիքներ, որ իշխանափոխությունից հետո վհուկների որս չի սկսվելու: Եվ եթե իմ էս խնդրանքն իրականացվի` մենք կխուսափենք լուրջ ցնցումներից ու վերջապես հնարավորություն կստանանք դեպի առաջ իրական քայլ անելու:
Կներեք, որ երկար ստացվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: