Կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ, և նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:   

«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել:

Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել», - ասված է Կառավարության հաղորդագրությունում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել