Azatutyun.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները գովաբանում է Հայաստանի ժողովրդին՝ երկխոսության մեջ մտելու և սեփական ինքնիշխան ապագան ժողովրդավարական ու խաղաղ մեթոդներով ամրապնդելու համար: Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, երբ քննարկման է դրվել Հայաստանում ստեղծված իրավիճակը, կառույցում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամյանը հայտարարել է. «Առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի ու նրա առաջնորդների համար, որոնք ձեռնամուխ են եղել նոր կառավարության ձևավորմանը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել երկխոսությանը կառուցողական ձևով՝ Հայաստանի սահմանադրության շրջանակներում»:

Միացյալ Նահանգների դեսպանը վերահաստատել է՝ Վաշինգտոնը անհամբեր է սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում: «Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք գովելի ենք համարում Հայաստանի ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով իրենց ինքնիշխան ապագան կերտելու երկխոսությանը»,- հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ գովասանքի խոսքեր հնչեցնելով նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին՝ հրաժարականի և հայ-ամերիկյան ամուր հարաբերություններին նրա բերած ավանդի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել