Ամենաակնհայտներից է արտաքին գործընկերների մոտ ժողովրդավարության բարձր ցուցադրումը, ինչն անշուշտ դեռ իր արդյունքները կունենա: Մարդակենտրոն քաղաքակրթությունների համար ընկալելի քայլ էր վարչապետի կողմից հրաժարականի ներկայացումը բախումներից խուսափելու նպատակով: Եվս մեկ բավական ընկալելի քայլ է՝ չնայած ընդդիմության մաքսիմալիստական կոչերին, իշխանության կողմից ցանկացած հարցով բանակցությունների պատրաստակամությանը...
Այս ամենին զուգահեռ Հայաստանի արտաքին մարտահրավերներից թիվ մեկը ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտն է բանակցող և համանախագահող երկրների մոտեցումներով հանդերձ:
Այստեղ ունեցանք մի իրավիճակ, երբ բանակցող երկու կողմերի միջև եղած քաղաքակրթական ու ժողովրդական հակակշիռը կտրուկ աճեց։ Դա իր հետևանքներն ու մեսիջները կունենա համանախագահողներին՝ մի կողմից, Ադրբեջանին՝ մյուս կողմից: Սա է պատճառը, որ վերջինիս քաղաքական վերնախավի կողմից հնչեց խաղաղ բանակցելու պատրաստակամություն: Ասել է, թե՝ առաջին արդյունքը գրեթե գրանցված է՝ Ադրբեջանն առնվազն պատրաստ է վերադառնալ բանակցությունների փուլ...
Նույն գործընթացում հաջորդիվ դրական քայլերը դեռ շարունակական են՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վերոնշյալ ժողովրդավարության տարբերությունը մեղմացնելու ձգտմանը...