love is

Love is...`զվարճալի կոմիքսներ` աղջկա և տղայի փոխհարաբերությունները բնութագրող կարճ գրառումներով:

Երբ Նոր Զելանդացի նկարչուհի Քիմ Գրուվը 1960 թվականին առաջին անգամ անձեռոցիկի վրա արեց մի փոքրիկ սիրային գրառում և նվիրեց իր ապագա ամուսնուն` իտալացի Ռոբերտո Կազալին, նա չէր էլ կարող պատկերացնել, որ որոշ ժամանակ անց այդ կոմիքսները դառնալու են այդչափ հանրահայտ:

Օր օրի գրառումներով անձեռոցիկների թիվը ավելանում էր, և շուտով դրանք սկսեցին տպագրվել «Los Angeles Times» թերթի վերջին էջին: Այս նկարները այնքան լայն տարածում գտան, որ սկսեցին տպագրվել 50 երկրներում և թարգմանվել 25 լեզուներով:

«Love is..» նկարները հայտնվում էին նաև օրացույցների, շապիկների, բաժակների, ցուցանակների վրա: Քիմը երբեք իրեն չի համարել իսկական նկարչուհի, նա երեք տարի նկարել է «Love is...» պատկերները ուղղակի զվարճանքի համար:

1975 թվականին նա ծանոթացավ բրիտանացի նկարիչ Բիլլոն Էսպրիի հետ և խնդրեց նրան ստեղծել կոմիքսների ամբողջական, բազմագույն տարբերակը բրիտանական «Mail on Sunday» պարբերականի համար:

Քիմը մահացավ 1997 թվականին: Նրա գործը շարունակեց Բիլլոն էսպրին` նկարելով նորանոր կոմիքսներ (37 տարվա շարունակ): Սակայն նկարիչը չէր էլ կարող ենթադրել, որ իր նկարները օգտագործվում են թուրքական մաստակ արտադրող ընկերության կողմից:

Այդ մասին Էսպրին իմացավ միայն 2008 թվականին, երբ նրան զանգահարեց «Մեծ քաղաք» պարբերականի թղթակիցը, որպեսզի հարցազրույց վերցներ ամենառոմանտիկ թուրքական մաստակների թղթերի հեղինակին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել