«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Որևէ քաղաքական նախընտրություն չունենալով և ավելին` չտեսնելով հետագայում Փաշինյանին վարչապետի աթոռին` ասեմ, թե ինչու է պետք գնալ երկրորդ ճանապարհով: Ենթադրենք, ամեն ինչ ընթանում է ՀՀԿ-ի սցենարով, և արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Մենք դարձյալ կունենանք ընտրություններ, որոնց արդյունքներին ոչ ոք չի հավատում: Դա անխուսափելիորեն բերելու է նոր դժգոհությունների, նոր բողոքների, նոր ճգնաժամի:
Արժե՞ արդյոք ժամանակ կորցնել նման փորձերի վրա: Իսկ ի՞նչ կլինի, եթե հաջորդ բողոքը ղեկավարի ոչ թե քաղաքական գործիչը, որը փորձում է հիմնականում մնալ օրինականության սահմաններում, այլ «Սասնա ծռերի» նման մի խումբ: Իսկ ի՞նչ կլինի, եթե որոշում ընդունողները հաջորդ անգամ լինեն «կոշտ միջոցների» կողմնակիցներ:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ժամանակավոր վարչապետ ընտրելը և անգամ Ընտրական օրենսգիրքը փոխելն ինքնին չեն երաշխավորում ո՛չ վստահելի ընտրություններ, ո´չ էլ, առավել ևս, ընտրություններից հետո երկրի արագ զարգացում: Բայց դա այս պահին միակ բանական լուծումն է և երկիրը քաոսից հետ պահելու միակ շանսը:
Այնպես որ, Կարեն Կարապետյանի` ժամանակ ձգելու մարտավարությունը ոչ մի քաղաքական արդյունք չի տա, իսկ գործնական արդյունքն այն է լինելու, որ փողոցներում շարունակվելու է հեղափոխական անարխիան, Փաշինյանի շարժմանը միանալու են նորանոր կուսակցություններ և օլիգարխներ, անգամ օդիոզ դեմքեր: Դա վատ է այնքանով, որ հետագայում Նիկոլին, հավանաբար, դժվար կլինի նրանց «ցրել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել