«Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունները, թե Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, իրականությանը չեն համապատասխանում»: Հերքումը հրապարակվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում:

«Շիրակի մարզպետարանից որևէ մեկը նման տեղեկություն չէր կարող տրամադրել մեկ պարզ պատճառով, քանզի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել»,-նշում են Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել