Ժողովրդական այս շարժման մեջ իսկական բեկումը մտավ այն պահից, երբ դրան սկսեցին մաս կազմել ինստիտուցիոնալ խոշոր ուժերն ու քաղաքական ծանրակշիռները։ Ու հենց Գագիկ Ծառուկյանն էր առաջին այդպիսի ծանրակշիռը, ով իր կուսակցությունով միացավ ժողովրդական շարժմանը։
Դժվար է թերագնահատել այս քայլի կարևորությունն ու գերագնահատել դրա ակտուալությունը, որովհետև ստեղծված ներքաղաքական խառնաշփոթում ամենակարևոր բանը համազգային համերաշխությունն է ու միահամուռությունը։ Իսկական պետականամետ գործիչները սա հասկանում են, հասկանում են, որ սեփական ամբիցիաները ու պլանները կարող են մի կողմ դրվել, եթե սեղանին դրված է ազգային անվտանգության ու բարեկեցության հարցը։ Պահը թելադրում է, որ մենք պետք է բոլորով մի մարմին ու մի բռունցք լինենք, պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնություններն ու անցյալը։
Հայաստանը սկսում է իր պատմության նոր էջ ու սկսում է այն մաքուր թղթից, և Ծառուկյանն իր այս քայլով հստակ ցույց է տալիս, որ ոչ միայն հասկանում է դա, այլ պատրաստ է ներդնել իր ողջ հեղինակային, մարդկային ու այլ ռեսուրսները, որպեսզի այդ նոր սկիզմը լինի հիրավի բարգավաճ ու ոչ մի խժդժություններով չմթագնված։