Անաստասիա Վալաչկովան վերջերս իր բնակարանում կատարված գողության պատճառով զրկվել է իր գրեթե բոլոր խնայողություններից և զարդերից, նա զրկվել է փողից, որ հավաքել էր մի քանի տարի: Նրա մոտ է մնացել 2 մատանի: Այս մասին պատմել է պարուհու մայրը՝ Թամարա Վալաչկովան:

Նրա խոսքով Անաստասիան ծանր քրտինքով է վաստակել նշված գումարներն ու զարդերը՝ նշելով, որ այսօր արդեն ուրիշ ժամանակներ են, և նա այլևս չի կարողանա վերադարձնել կորցրածը:

Դեպքի պատճառով հոգեբանորեն տուժել է Վալաչկովայի 7-ամյա դուստրը: Նա գողության պահին տանն է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել