Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը և ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան հաջորդ շաբաթ վերջապես կամուսնանան: Նրանց սիրավեպը համեմատում են երկարատև թենիսային խաղի հետ. զույգը հանդիպում է արդեն 12 տարի:

Զույգի մտերիմներից մեկը, ով հենց պատմել է առաջիկա հարսանիքի մասին, նշել է, որ երկար սպասված արարողությունը տեղի կունենա Մայամիում, որին հրավիրված են երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորիայի հետ, մոդել Եվա Լոնգորիան և այլք:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել