Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան շարունակելու է ծառայել երկրին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նա անձամբ նշեց: Աղվան Հովսեփյանն անդրադարձավ նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

«Ենթադրվում է, որ կլինեն փոփոխություններ: Փառք Աստծո, որ ուժ չկիրառվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աղվան Հովսեփյանը:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀվարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետինփոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ, տասն օր երկրում հավաքներ ու ցույցերէին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-ասել էր ՍերժՍարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել