Այնքան ժամանակ, որքան գոյություն ունի մարդկությունը, պատերազմներ են ընթանում: Ասում են, որ մարդկության քաղաքակրթության գոյության ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 6 հազար պատերազմ: Դրանք սկսվում են տարատեսակ պատճառներով՝ և՛ լուրջ, և՛ ոչ այնքան, և՛ ծիծաղելի: Ձեզ ենք ներկայացնում պատմության ընթացքում տեղի ունեցած այն պատերազմները, որոնք սկսվել են զավեշտալի պատճառներով:

Պատերազմ Տրոյայի և Հունաստանի միջև

Ինչպես հայտնի է, այս պատերազմը սկսվել է այն ժամանակ, երբ Պարիսն առևանգեց գեղեցկուհի Ելենային և նրան Սպարտայից Տրոյա տարավ: Արդյունքում Ելենայի նախկին փեսացուները պատերազմի եկան Տրոյա: Տրոյական պատերազմում երկու կողմից էլ հսկայական քանակությամբ զոհեր տրվեցին:

 

Դեղձային պատերազմ

Կար ժամանակ, երբ անգլիացիները խաղաղությամբ ապրում էին Մանհեթենում տեղի հնդկացիների հարևանությամբ: Սակայն մի օր այս կյանքը զզվեցրեց անգլիացիներին, և նրանք եղանակ գտան հնդկացիներից արագ ու հավետ ազատվելու: Օրերից մի օր բռնեցին հնդկացի մի աղջկա, ով ազնվական անգլիացու այգուց դեղձ էր գողանում: Այս դեպքը պատրվակ էր տեղի բոլոր հնդկացիներին սպանդի ենթարկելու համար: Այս պատերազմը մարդկությանը հայտնի է Դեղձային պատերազմ անվանմամբ:

4-ամյա պատերազմ վիկինգների միջև

Սա 4-ամյա պատերազմ էր վիկինգների երկու հարազատ ցեղերի միջև, որոնք ներկայիս նորվեգացիներն ու շվեդներն են: Պատերազմը սկսվեց գողացված հարսանեկան վզնոցի պատճառով, որն իրականում շատ գեղեցիկ չէր և իրենից ներկայացնում էր ընդամենը երեք կաշվե թելերի վրա հավաքված անմշակ մարգարիտներով մի զարդ:

Քրոնիկական իսպանա-ֆրանսիական պատերազմներ

Այս պատերազմները եղել են առնվազն չորսը: Իսպանացի ու ֆրանսիացի արքաների սիրելի «զբաղմունքներից» մեկը կանանց պատճառով կռիվներ մղելն էր: Նրանցից յուրաքանչյուրը պարբերաբար սիրահետում էր մյուսի կնոջը կամ սիրուհուն: Հենց այս պատճառով էլ տեղի ունեցան պատերազմները, որոնցից ամենաերկարը տևել է 7,5 տարի:

4-ամյա դիմադրություն պորտուգալացիների դեմ

Կար ժամանակ, երբ բրիտանացիները չէին կարողանում ոչ մի կերպ կիսել իրենց հողերը պորտուգալացիների ու իսպանացիների հետ: Ավելի քան 4 տարի բերդում պաշարված անգլիական զորքերը խիզախորեն հետ էին մղում պորտուգալացիների գրոհները, սակայն երբ եկավ հաշտություն կնքելու պահը, պարզ դարձավ, որ այն կղզին, որը պահանջում էին պորտուգալացիները, այնքան փոքր էր, որ հեշտությամբ կտեղավորվեր բերդի հարակից այգում: Պորտուգալիայի թագավորին ներկայացված քարտեզում այդ տարածքի մասշտաբները սխալ էին նշվել:

Բրազիլական «պատերազմ» չինովնիկների միջև

Երկու բրազիլացի չինովնիկներ չէին կարողանում կիսել 4 արկղ կուբայական սիգար, որոնք առգրավել էին մաքսանենգներից: Արդյունքում սկսվեց պատերազմ, որը 3 տարուց ավելի տևեց:

Ամենաարյունալի պատերազմը, որի պատճառը մորուքն էր

Միջնադարյան Չինաստանում մի անգամ ազնվականներից մեկը քաշեց մյուսի մորուքը: Այդ ժամանակներում չկար դրանից ավելի վատ վիրավորանք, հետևաբար սկսվեց 3 տարի տևող պատերազմ, որի արդյունքում զոհվեց 15,000 զինվոր:

Աֆրիկյան պատերազմ կովերի պատճառով

1834 թվականն էր, երբ ցեղապետներից մեկը վեճ ունեցավ այլ ցեղապետի հետ այն կովի պատճառով, որը կա՛մ ճահճում էր խորտակվել, կա՛մ վայրի գազաններին էր զոհ գնացել: Սակայն ցեղի շամանը վստահեցրել էր, որ կովին գողացել են, որի արդյունքում էլ, բնականաբար, սկսվեց պատերազմ: 2 տարի տևած պատերազմն այնքան դաժան էր, որ դրանից հետո երկու ցեղերն էլ դադարեցին գոյություն ունենալուց:

250-ամյա պատերազմ

Ճապոնիայի հզոր սյոգունի մոտ օրերից մի օր դեսպաններ եկան՝ բանակցություններ վարելու: Նրանք կանգնել էին սյոգունի գահից սահմանվածից կես մետր հեռու և նվերները փոխանցելու համար ծնկներից բարձրացան կես րոպե ավելի շուտ: Սյոգունի ժառանգներն ու սամուրայներն արյունալի վրեժ սկսեցին պատերազմի տեսքով, որը տևեց 250 տարի, և զոհվեց ավելի քան 150,000 մարդ:

500-ամյա «կրիայի» պատերազմ

Ասում են, որ այս պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ Ասորիքի արքունիք ժամանած օտարերկրյա դեսպանը գետնից վեր չէր բարձրացրել կրիայի պատյանից պատրաստված սանրը, որը պատահաբար ցած էր գցել հարբած թագուհին: Պատերազմը տևեց շուրջ 500 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել