Բուրգը փլվում է նաև այն դեպքում, երբ որոշում ընդունողը կտրված է, կամ նրան կտրված են պահում իրականությունից: Հին ու հաստատված ճշմարտություն կա՝ «Վերադասը վատ լուրեր չի սիրում»։
Երբեմն ենթակաները, հաշվի առնելով վերադասի բնույթը, մի կողմից՝ չեն ցանկանում «վատամարդ դառնալ» խնդիրների մասին բարձրաձայնելով, մյուս կողմից՝ չեն ցանկանում խնդիրների մասին բարձրաձայնել՝ չփաստելու սեփական թերացումները:
Իսկ այս ամենի արդյունքը հանրային ատելության ու դժգոհության կուտակումն է, և X կետում կոնցենտրացիայից հետո քաղաքականությունը դուրս է գալիս փողոց...
Երբ քաղաքականությունը փողոց է դուրս գալիս համապատասխան տեխնոլոգիաների ու մեծ մարդաքանակի պարագայում բուրգը կարող է փլվել, քանի որ հիմնականում անձնական կապերի ու որակների վրա էր հիմնված, մինչդեռ համակարգն այս պարագայում, իհարկե, չի փլվում, քանի որ այն շահերի ու կոմպրոմիսների վրա է հիմնվում...
Երբ գալիս են «նորերը», հին համակարգը որոշակի շտկումներից հետո նույն փոխադարձ շահերի հիմքով կնքում է «հին» կոմպրոմիսները միգուցե մի փոքր այլ խաղի կանոնների հիմքի վրա։
Համակարգերը տասնամյակների ընթացքում են ձևավորվում ու դրանց հիմքն առաջին հերթին սոցիալական կապերն են։ Մեկ օրում կամ մեկ անձի փոփոխությամբ դրանք սովորաբար չեն փոխվում։
Այ էսպիսի բաներ...