«Այսպիսով, ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր Հայաստանում, թեև դեռ չգիտենք, թե ինչով է այն տարբերվելու, այսպես ասած, հնից: Մի բան պարզ է, որ մի քանի օր տևած հանրային պայքարից և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մոտ առկա է հաղ­թանակի, դրական սպասումների, հեռանկարների, հույսի հսկայական չափաբաժին, որ չէր եղել թերևս անկախության ամբողջ ընթացքում: Մյուս կողմից, սակայն, ի վերջո կան իրողություններ, որոնք պահանջում են սառը և սթափ հայացք` հենց նույն հանրության հուսախաբ չլինե­լու, չհիասթափվելու համար:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, որ վերջիվերջո` Հայաստանում հեռացել է մարդը, իսկ համա­կարգը դեռ կա, ընդ որում` դեռ խմորային վիճակում է դրա հեռացման խնդի­րը, և միևնույն ժամանակ, անգամ այդ դեպքում առկա է իշխանության հարցը` նոր իշխանության: Իսկ իշխանության հարցերը քաղաքականության, ըստ այդմ` դրանից բխող հաճախ նույնիսկ ամենադաժան և ամենասուր մրցակ­ցության հարց են, ոչ թե բարոյականության ու հեղափոխական ռոմանտիզմի:

Այս ամենը բոլորովին պետք չէ դի­տարկել իբրև հանրային ոգևորության վրա լցվող սառը ջուր: Հակառակը` այս օրերին մենք տեսանք, թե ինչպիսի հանրություն ունենք, ունենք ինչպիսի երիտասարդություն, ինչպիսի քաղաքացիական բազմաբովանդակ շերտեր ու խմբեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել